Հայաստանից մասնակիցների համար գրանցում

Գրանցումը կատարվում է այստեղ։

Զեկույցներ

Հրավիրվում ենք բոլոր մասնակիցներին ներկայացնել բանավոր և ստենդային զեկույցներ
գիտաժողովին։ Ներկայացված ամփոփագրերը կքննարկվեն, և հեղինակները կտեղեկացվեն
ընդունված զեկույցի տեսակի մասին՝ բանավոր թե ստենդային: Բանավոր զեկույցի համար
ներկայացմանը չներառված բոլոր ամփոփագրերը կդիտարկվեն ստենդային զեկույցի համար:
Ամփոփագրերը վերջնական կհաստատվեն միայն գիտաժողովի մասնակցության վճարը
ուղարկելուց հետո:

Կարևոր ժամկետներ
Բանավոր զեկույցի համար ամփոփագրերի ներկայացում ՝ 01 հունիսի, 2025թ
Ընդունված բանավոր զեկույցների ընդունման մասին ծանուցում՝ 15 հունիսի 2025 թ
Ստենդային զեկույցների ամփոփագրերի ներկայացում 01 հուլիսի, 2025թ

Ամփոփագրի ձևավորում
Ամփոփագրի ծավալը՝ մեկ էջ A4
Վերևի եզրը՝ 2 սմ, ներքևի՝ 2 սմ, ձախ՝ 2,5 սմ, աջ՝ 1,5 սմ
Վերնագիր՝ Times New Roman, չափը՝ 14 pt, թավ, կենտրոնում
Հեղինակներ՝ Times New Roman, չափը՝ 12 pt, կենտրոնում
Հասցե՝ Times New Roman, չափը՝ 12 pt, շեղ, կենտրոնում
Տեքստ՝ Times New Roman, չափը՝ 12 pt, մեկ ինտերվալ, երկկողմ հավասարեցված
Հղումներ՝ Times New Roman, չափը՝ 11 pt, միատող միջակայք, ձախից
հավասարեցված, հետևյալ ձևաչափով՝
Ա.Ա. Հեղինակ1, Ա.Բ. Հեղինակ2, Ա.Գ. Հեղինակ3. Ամսագրի անվանումը հատոր (տարի)
էջեր
Բոլոր գրաֆիկները և նկարները պետք է ներառվեն տեքստում: Ֆայլերն ընդունվում են
DOC կամ DOCX ձևաչափով: Ֆայլի չափը չպետք է գերազանցի 10 Մբ: Ամփոփագրի
վերաբերյալ լրացուցիչ մանրամասները հասանելի են առցանց գրանցման համակարգի
միջոցով, տե՛ս հետևյալ հղումը:

Վճարման չափը

Մասնակցի կարգավիճակը Նախօրոք
(մինչև հունիսի 15–ը)
Սովորական
(հունիսի 16-ից oգոստոսի 1–ը)
ՀՀ գիտական և կրթական հաստատությունների մասնակիցների համար
5000 դրամ
8000 դրամ
Ասպիրանտ, ուսանող
3000 դրամ
5000 դրամ
Մասնավոր ընկերությունների աշխատակիցների համար
10000 դրամ
15000 դրամ

Մասնակցության վճարը ներառում է կոնֆերանսի նյութեր, սուրճի ընդմիջում։ Էքսկուրսիայի և բանկետի
մասնակցության վճարը առանձին է։

Մասնավոր ընկերությունների համար հնարավոր է նաև գովազդային ելութ, գովազդային տաղավարի
տեղադրում, և այլն։ Մանրամասների համար կապնվել` newtrendschem@gmail.com

Գումարը պետք է փոխանցել հետևյալ հաշվեհամարին, նպատակ դաշտում պարտադիր նշելով
«Նոր զարգացող միտումները քիմիայում» կոնֆերանսի գրանցման վճար,
և անդորրագրի պատճենը ուղարկել newtrendschem@gmail.com հասցեին։

Կազմակերպության անվանումը ՀՀ ԳԱԱ «Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոն» ՊՈԱԿ
Հասցե
Ք․ Երևան, Ազատության 26
Հեռախոսահամար
(010) 28 69 77
ՀՀՎՀ
01008638
Բանկային հաշվեհամար
900018005307
Բանկը
ՀՀ ՖՆ գործառնական վարչություն